Աշխատանքային խորհրդակցություն՝ Փրկարար ծառայության պատասխանատուների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, ՀՀ ՏԿԵՆ-ի և դեպարտամենտի պատասխանատուների, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի, Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների, ՆԳՆ Պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարները։
Քննարկվել է ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, ըստ մարզերի ներկայացվել է նախորդ տարիներին ձյան առատ տեղումների, ուժեղ քամու, բքի հետևանքով ճանապարհներին ստեղծված իրավիճակների վերաբերյալ վերլուծություն։ Ըստ այդմ՝ առանձնացվել են այն ճանապարհահատվածները՝ հատկապես լեռնային և բարձրլեռնային տարածաշրջաններում, որտեղ ձմռան ամիսներին առատ տեղումների կամ ձնաբքի ժամանակ անհրաժեշտ է կենտրոնացնել ավելի մեծ ռեսուրսներ և տարբեր գերատեսչությունների հետ համագործակցաբար անել հնարավորը՝ արագ արձագանքման և անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ հաճախ են դեպքերը, երբ վարորդները ձմռանը երթևեկում են ոչ ձմեռային անվադողերով՝ այդպիսով ստեղծելով վթարային իրավիճակներ, խցանումներ, ինչի հետևանքով ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկան չի կարողանում մոտենալ և մշակել ճանապարհը։ Այս համատեքստում կարևորվել է հատկապես բեռնատարների շարժն օպերատիվ կերպով կանոնակարգելու հարցը։ Նշվել է նաև, որ ձմեռային սեզոնին ձմեռային անվադողեր չունենալու համար անհրաժեշտ է սահմանել վարչական խիստ պատասխանատվություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ձմեռային սպասարկման ժամանակահատվածում հանրային իրազեկման, հանրությանը ճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն փոխանցելու մեխանիզմները բարելավելու հարցը։
Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին