Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակը շրջանցող մոտ 8կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։
Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն։ Մրցութային ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ նիստի ընթացքում բացվել են մրցութային փաթեթները, արձանագրվել ներկայացված փաստաթղթերի առկայությունը։ Առաջին փուլում հանձնաժողովը կգնահատի կազմակերպությունների ներկայացրած տեխնիկական հայտերը։ Դրանք մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանելուց հետո կբացվեն նաև հայտատուների ֆինանսական հայտերը:
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին