Հանդիպում ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում հունվարի 18-ին և 19-ին տեղի են ունեցել հանդիպումներ միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։
Քննարկման թեման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հետ կապված հարցերն էին։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանն ընդգծել է, որ Սիսիան-Քաջարան մոտ 60կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը լոկ ճանապարհաշինական ծրագիր չէ, այն ռազմավարական կարևորություն ունեցող նախագիծ է, և հնարավորինս շուտ պետք է տրվի այդ ճանապարհի կառուցման մեկնարկը։
ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ արծարծվել են ծրագրի ֆինանսավորման հնարավոր տարբերակները, ծրագրի շրջանակում գնումների գործընթացի ներկա փուլին, հողերի օտարմանը, բնապահպանական խնդիրներին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։ Անդրադարձ է եղել ճանապարհի կառուցման նախագծին, հատկապես ճանապարհային անվտանգության տարրերին, դիտարկվել է դրանց համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներին։ Քննարկվել են նաև միջազգային խորհրդատուների՝ ծրագրին առնչվող դիտարկումները։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին