Ավտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն

19-02-2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Վանաձորի տարածաշրջանի Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի և Մ-8‚ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը թերացել է ձմեռային սպասարկման աշխատանքներում։ Վերոնշյալ կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
 
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին