Աշխատանքային քննարկում՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում

19-03-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի շինարարությանն առնչվող թեմաներ։
 
Մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ, Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ։
 
Անդրադարձ է եղել ծրագրի ընթացքին, պայմանագրային որոշ կետերի, FIDIC պայմանագրերով դրանց կարգավորումներին և բազմաթիվ այլ թեմաների։ Կողմերը լսել են բարձրացված հարցերը, քննարկել լուծման տարբերակներ՝ աշխատանքների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին