Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց

19-04-2019

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5 Գյումրի-Բավրա և Բավրա շրջանցիկ ճանապարհային հատվածների ծրագրի շրջանակներում ավտոճանապարհը հատելու է Շիրակի մարզի համայնքների մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները: Տարածքներում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին ամբողջական և լիարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով մշակվելու է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն  ՀՕՏԾ  պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց իրավունքների, փոխհատուցման սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքարկման գործընթացի մասին:

Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

Հանրային լսումների ժամանակացույց

N

Համայնք

Միավորված համայնք

Ամսաթիվ

Ժամ

Վայր

1

Բավրա

Աշոցք

Ապրիլ 23

11:00

Համայնքապետարանի դահլիճ

2

Սիզավետ

Աշոցք

Ապրիլ 23

14:00

Համայնքապետարանի դահլիճ

3

Թավշուտ

Աշոցք

Ապրիլ 23

16:00

Համայնքապետարանի դահլիճ

4

Ղազանչի

Աշոցք

Ապրիլ 25

11:00

Համայնքապետարանի դահլիճ

5

Աշոցք

Աշոցք

Ապրիլ 25

14:00

Համայնքապետարանի դահլիճ

6

Մեծ Սեպասար

Աշոցք

Ապրիլ 25

16:30

Դպրոցի դահլիճ

7

Զույգաղբյուր

Աշոցք

Ապրիլ 26

11:00

Համայնքապետարանի դահլիճ

8

Կարմրավան

Աշոցք

Ապրիլ 26

14:00

Համայնքապետարանի դահլիճ

9

Վարդաղբյուր

Սարապատ

Ապրիլ 26

16:30

Դպրոցի դահլիճ

10

Ցողամարգ

Սարապատ

Ապրիլ 30

11:00

Դպրոցի դահլիճ

11

Թորոսգյուղ

Սարապատ

Ապրիլ 30

14:00

Դպրոցի դահլիճ

12

Փոքրաշեն

Մարմաշեն

Ապրիլ 30

16:00

Դպրոցի դահլիճ

13

Մայիսյան

Մարմաշեն

Մայիս 2

11:00

Մշակույթի տուն

14

Քեթի

Մարմաշեն

Մայիս 2

14:00

Համայնքապետարանի դահլիճ

15

Հացիկ

Մարմաշեն

Մայիս 3

11:00

Համայնքապետարանի դահլիճ

16

Կամո

Ախուրյան

Մայիս 3

14:00

Դպրոցի դահլիճ

17

Արևիկ

Ախուրյան

Մայիս 3

16:00

Համայնքապետարանի դահլիճ

18

Շիրակ

Մարմաշեն

Մայիս 6

11:00

Համայնքապետարանի դահլիճ

19

Ախուրյան

Ախուրյան

Մայիս 6

14:00

Մշակույթի տուն

20

Գյումրի

Գյումրի

Մայիս 8

11:00

Համայնքապետարանի շենք, մեծ դահլիճ

21

Ազատան

Ազատան

Մայիս 8

14:00

ճշտվում է

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ
Հեռ. +374 (12) 20-10-07, 20-10-10

http://www.tpio.am

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին