Հիմնանորոգվում է Մ-2-ի՝ Վայքի տարածաշրջանով անցնող 8.7կմ ճանապարհահատվածը

19-05-2023
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000 - կմ150+700 հատվածը։
 
8.7կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Վայքի տարածաշրջանով։
 
Շինաշխատանքները մեկնարկել են 2023թ.։
 
Շինարարությունը կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։
 
Հողային աշխատանքներն ավարտվել են։ Այս պահին աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա, ինչպես նաև կատարվում է հիմքի շերտի քանդում, իրականացվում է նաև գաբիոնային շարվածք։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին