Գոշավանք տանող ճանապարհը հիմնանորոգվում է
19-07-2022
Մեկնարկել են Հ-30, մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 3+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Այս պահին ընթանում են հողային, բետոնե վաքերի տեղադրման աշխատանքներ։ Հիմնանորոգման շրջանակում կկառուցվեն և կնորոգվեն հենապատեր, կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվի ճանապարհի վրա գտնվող կամուրջը, կկատարվի ճանապարհի կահավորում, կկառուցվեն մայթեր և այլն։
Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
3.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 285 մլն դրամ։
Նշենք, որ դեպի Գոշավանք տանող ճանապարհը զբոսաշրջային բանուկ երթուղի է, և ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգումն էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին