Ընդունվեց հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը
Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը։
Մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։ Մասնավորապես, անդրադարձ եղավ շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում կապալառու կազմակերպության կողմից հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պահպանությանն ուղղված միջոցառումների ապահովմանը։ Նշվեց, որ կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Քրիստինե Ղալեչյանն ընդգծեց, որ շինարարության փուլում ներդրված են անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, որպեսզի հուշարձանների պահպանության բոլոր մեխանիզմները գործեն լիարժեք։ Տիկին Ղալեչյանը շեշտեց, որ այդ ուղղությամբ միջգերատեսչական սերտ համագործակցություն է ընթանում, և պատվիրատուի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի ծրագրի իրականացման փուլում այդ հարցում որևէ խնդիր չառաջանա։
Նիստի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին