Ավարտվել է Բագրատաշենի անցակետի նոր կամրջի շինարարությունը
19-08-2022
Այսօր տեղի է ունեցել Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում կառուցված նոր կամրջի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։
Այսուհետև երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները կիրականացվեն նոր կամրջով, որի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։
Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
Շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականի հուլիսին։ Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85մ է: «Բարեկամություն» անունը ստացած կամուրջն ունի արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։
Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Շնորհավորում ենք Ճանապարհային դեպարտամենտի ամբողջ աշխատակազմին, ծրագրի իրականացմանը ներգրավված բոլոր մասնագետներին ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին