Սպիտակի ոլորաններում տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը
19-09-2022
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Աշոտ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։ Արդեն իսկ 30 հազար քմ ասֆալտապատում է կատարվել։ Նա նշում է, որ ամենօրյա ռեժիմով հսկողություն է իրականացվում. կատարված աշխատանքները բոլոր փուլերում ենթարկվում են ստուգման։ Տեխհսկողն ընդգծում է, որ ճանապարհաշինության ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ շինարարությունն ընթանում է ինտենսիվ երթևեկությանը զուգահեռ։
Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը հիմնանորոգվող 7.7կմ երկարությամբ հատվածում կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Ասֆալտապատման ավարտից հետո կկատարվի գծանշում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ընթացիկ աշխատանքներին, զրուցել շինարարի հետ՝ քննարկելով աշխատանքային հարցեր։
Նշենք, որ Մ-3 ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին