Քննարկվել են ծրագրերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող հարցեր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի այլ աշխատակիցներ հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ճանապարհաշինական ծրագրերի նախապատրաստմանը‚ իրականացմանը‚ հիմնադրամի կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է եղել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքների մշակմանն ու կիրառմանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարը‚ ընդգծելով‚ որ հիմնադրամը կյանքի է կոչում մի շարք խոշոր ճանապարհաշինական ծրագրեր‚ կարևորել է դրանց նախապատրաստման ու իրականացման փուլերում ռիսկերի կառավարումը և ընդգծել է‚ որ դրանք կանխատեսելու ու կառավարելու համար համապատասխան հարթակ և ՏՏ գործիքներ կիրառելու կարիք կա։ Այդ գործիքները կօգնեն նաև ծրագրերի մոնիտորինգի և հաշվետվողականության հարցերում։
Կողմերը քննարկել են նաև աշխարհում խոշոր ծրագրերի կառավարման մոդելները։
Նշվել է, որ անհրաժեշտ է նախևառաջ գնահատել‚ խորը վերլուծություն կատարել՝ քարտեզագրելու համար բոլոր խնդիրները‚ գործընթացներն ու կարողությունները‚ որպեսզի դրանց հիման վրա մշակվեն համապատասխան լուծումներ ու հարթակ։
ԱԶԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արձանագրել խնդիրներն ու կարիքները‚ փոխանակել համապատասխան տեղեկատվություն՝ հետագայում բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին