Միջին նորոգում՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ճանապարհի կմ0+000-կմ7+540 հատվածում

19-12-2024
Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ7+540 հատվածում։ Մոտ 7.5կմ ճանապարհի միջին նորոգումն ավարտական փուլում է։
 
Շինաշխատանքների շրջանակում իրականացվել է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվում է առուների մաքրում, կողնակների լրացում, խտացում։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։
 
Միջին նորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։