Բնակիչները ծանոթացան հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մանրամասներին

20-02-2019

Փետրվարի 18-ին և 19-ին Աղձք, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օշական համայնքներում տեղի են ունեցել հանրային իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում բնակչությանը ներկայացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների շրջանակներում «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի նախագիծը։ Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության նախագիծը փոփոխվել է՝ նշված տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։

Ներկայումս ավարտվել են նոր ծրագծի նախագծման աշխատանքները, և նախագծային փոփոխությունները գտնվում են փորձաքննության փուլում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվելիք նոր ճանապարհահատվածը հատելու է Արագածոտնի մարզի համայնքների մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները: Տարածքներում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին ամբողջական և լիարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով պետք է մշակվի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):

Նշված համայնքների բնակչության հետ հանդիպումների ընթացքում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և ՊՈԱԿ-ի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատու կազմակերպության մասնագետները տեղեկություններ են տրամադրել հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակում ազդեցության ենթակա անձանց իրավունքների, փոխհատուցման սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքարկման գործընթացի մասին:

Բոլոր այն հողակտորները, որոնք ենթարկվելու են ազդեցության, մանրամասն չափագրվելու և տեղազննվելու են, գույքագրվելու են այնտեղ առկա մշակաբույսերը, ծառերը, շենք-շինությունները և այլ բարելավումներ։ Դրան զուգահեռ կանցկացվեն նաև ազդակիր տնային տնտեսությունների մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտություններ, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել ազդեցության ենթարկվող խոցելի խմբերը ծրագրի շրջանակներում։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կմշակվի ՀՕՏԾ-ն, որը պետք է հաստատվի Ասիական զարգացման բանկի և  ՀՀ  կառավարության կողմից։ Օտարվող գույքի և կորուստների դիմաց փոխհատուցումները կսահմանվեն մշակվելիք ՀՕՏԾ-ով։

Հանդիպումներին ներկա էր նաև նախագծող ընկերության ներկայացուցիչը, որը ներկայացրեց նախագիծը։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, խորհրդատու և նախագծող ընկերությունների ներկայացուցիչները պատասխանեցին նաև ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հողերի կադաստրային և շուկայական արժեքներին, նախագծում նշված ուղեանցերին, հաղորդակցուղիներին, դրանց տեղափոխմանը և այլ թեմաների։

Փետրվարի 22-ին հանրային իրազեկման հանդիպում տեղի կունենա նաև Ագարակ համայնքում։

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին