Ուսումնասիրվում են Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցման ընթացքում գրունտների գերխոնավեցման և դրա հետևանքով առաջացած փլուզման հետևանքները

20-02-2023
Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքում 8-րդ կիլոմետրում գերխոնավացած լանջի փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը։ Հանձնաժողովի կազում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, ճանապարհի վերակառուցումը նախագծած կազմակերպության, շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ։
 
Հանձնաժողովի անդամները եղել են շինհրապարակում, տեղում դիտարկել առկա խնդիրը (հիշեցնենք, որ փլվածքն առաջացել էր 2022թ. հոկտեմբերին)։ Դաշտային այցին հետևած մասնագիտական քննարկման ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ պարզելու գրունտների գերխոնավեցման պատճառները։
 
Դիտարկվել է Որոտան բնակավայրի տարածքում ճանապարհը նոր ծրագծով կառուցելու հնարավորությունը։ Քննարկվել են նաև այլ հարցեր։
 
Մասնագիտական բազմակողմանի հետազոտությունների արդյունքներն ունենալուց հետո կհստակեցվեն ճանապարհի տվյալ հատվածի վերակառուցման հետ կապված խնդիրները։
 
Նշենք, որ վերակառուցվող Որոտան-Խոտ 10.3կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։

Վերջին նորությունները

Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ

19-02-2025

Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:

Կարդալ ավելին

Մրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում

19-02-2025

Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:

Կարդալ ավելին