Մեկնարկել են Մ-3-ի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

20-02-2024

Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։

Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։

Մոտ 4կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև այս տարվա վերջ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/4Ս ծածկագրով մրցույթ

13-11-2026

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Դասընթաց՝ FIDIC պայմանագրերի կառավարմանն ու գնման գործընթացների վերաբերյալ

13-11-2026

Ճանապարհային դեպարտամենտն իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ ծրագրերը կյանքի կոչելիս կարևորվում է մասնագետների կարողությունների զարգացումը։

Կարդալ ավելին

Միջին նորոգում՝ Մ-6-ում

13-11-2026

Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։

Կարդալ ավելին