Ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա աշխատանք

20-02-2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այցելել են ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ հետևելու կապալառու կազմակերպությունների կողմից կատարվող ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։ Տրվել են հանձնարարականներ՝ ճանապարհների սպասարկման հետ կապված:

Նշենք, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք և ցածր տեսանելիություն։ Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ճանապարհների մաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային դեպարտամենտի (010)562533 տեղեկատու հեռախոսահամարին փետրվարի 20-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, ՀՀ քաղաքացիներից ստացվել է ճանապարհների անցանելիության վերաբերյալ շուրջ 65 հեռախոսազանգ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին