Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է
Շարունակվում են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը‚ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի պատասխանատուներն այցելել էին շինհրապարակներ՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի‚ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նշենք‚ որ ծրագրի շրջանակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհի վրա, սակայն, որոշ դեպքերում ճանապարհի որոշ հատվածների համար նախատեսվել է ծրագծի փոփոխություն կամ ճանապարհի լայնացում, ինչի հետևանքով առաջացել են հողերի օտարման և փոխհատուցման խնդիրներ։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը հանձնարարեց մասնագետներին հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել հողերի օտարման գործընթացը և տարածքները հանձնել շինարարներին։
Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։ Ընթանում է Սանահինի կամրջի վերակառուցումը։ Միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում փորձնական ասֆալտապատման աշխատանքները դրական արդյունքներ են գրանցել։ Շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության կողմից հաստատում ստանալուց և եղանակային պայմանների կայունացումից հետո ասֆալտապատումը կշարունակվի։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին