Վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։
Մասնավորապես, վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու տեղամասերում։ Հ-15, /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) և Տ-3-15, /Հ-15/ - Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհների փոխհատումում վերականգնվել է երթևեկելի մասը, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում)։
Հիմնանորոգվել է նաև Հայկավան բնակավայրի կամուրջը, լայնացվել է երթևեկելի մասը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է քաղաքացիներին խնամքով վերաբերվել իրականցված աշխատանքներին, չվնասել անվտանգության մակետները. դրանք տեղադրված են բնակավայրերում վարորդների զգոնությունը բարձրացնելու և վրաերթերը կանխարգելելու նպատակով։ Կոչ ենք անում նաև հետևել երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշաններին։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին