Մասնակցություն՝ հայ-ռուսական շինարարական աշխատաժողովի երկրորդ նիստին
20-03-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության կողմից կազմակերպված հայ-ռուսական շինարարական աշխատաժողովի երկրորդ նիստին, որի ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնակցում էին ՀՀ և ՌԴ մասնագիտացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ, երկու երկրների ոլորտային մասնագետներ։
Աշխատաժողովի մասնակիցներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են ճանապարհային շինարարության նորմատիվ ակտերի և ստանդարտների արդիականացման, մասնագիտական կրթության և կադրերի վերապատրաստման թեմաներին, ռուսաստանյան շինարարական կազմակերպությունների մասնակցության հնարավորությանը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներին։
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է Ռուսաստանում ճանապարհների անվտանգության և որակի բարձրացման ուղղությամբ տարվող քաղաքականության մասին։ Նա հատուկ ընդգծել է ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժը։
Նարեկ Զուլալյանն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ ճանապարհային ցանցը, ճանապարհների առկա վիճակը, անդրադարձել է Հայաստանում վարկային և պետական պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին։
Աշխատաժողովի արդյունքում մասնակիցները երկկողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով նախաձեռնությունների մշակման պայմանավորվածություն են ձեռք բերել։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին