Նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Մ6-ի հիմնանորոգման աշխատանքներին

20-04-2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Հիմնանորոգման գործընթացն առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։

Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել Սանահինի կամրջի նախագծային լուծումները:

Նախարար Սուրեն Պապիկյանը շեշտել է հնարավորինս սեղմ ժամկետներում նախագծային աշխատանքները մանրամասն մշակելու և դետալային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կամրջի հիմնարար նշանակությունը և երկար տարիներ ծառայելու հեռանկարը։

Ներկաներն անդրադարձել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման անհրաժեշտությանը։ Փոխնախարար Ղալեչյանի խոսքով՝ հարցի կարգավորման հայեցակարգային տարբերակն ընտրված է, որին հետևելու են նախագծային աշխատանքները։

Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը:
Նախարար Պապիկյանը կարևորել է ասֆալտի տեղադրմանն ընդառաջ նշյալ աշխատանքների հավուր պատշաճի իրականացումը։ Նշվել է, որ Ալավերդի քաղաքի մի շարք հատվածներում կապալառու կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ասֆալտապատումը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, որտեղ վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումն իրականացնելու համար։

Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), որտեղ շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։

Վերջին նորությունները

Միջին նորոգում՝ Մ-2-ում

02-10-2023

Մոտ 11.3կմ ավտոճանապարհն անցնում է ՀՀ Արարատի մարզով։

Կարդալ ավելին

Մասնակցություն Ճապոնիայում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին

02-10-2023

Ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։

Կարդալ ավելին

2023թ. 3-րդ եռամսյակում արձանագրվել է մուտքային 2873‚ ելքային 1163 գրություն

02-10-2023

2023թ. երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 78 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին