Առաջիկայում կհայտարարվեն 42 կմ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները
Խորհրդարանն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ։
23.1 կմ երկարությամբ 4 ճանապարհահատվածների վերականգնման մրցույթներն արդեն իսկ հայտարարված են։ Եվս 42 կմ 8 ճանապարհահատվածների նախագծերը պատրաստ են‚ դրանք ներկայացված են փորձաքննության։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո առաջիկայում կհայտարարվեն նաև այդ ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթները։
Նշված 8 ճանապարհներն են՝
- Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4՝ ընդհանուր երկարությունը 6.3 կմ է, ճանապարհն ընդգրկում է Սևան քաղաքի Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերը‚
- Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ ընդհանուր երկարությունը 9 կմ է, ճանապարհն ընդգրկում է Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն և Վերին Բազմաբերդ գյուղերը‚
- Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2՝ երկարությունը 4.7 կմ է, այն սկսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2018թ․ վերականգնված Հովտաշեն համայնքի ճանապարհից և հասնում է Նորամարգ‚
- Մ6-Եղեգնուտ-Դեբեդ՝ ընդհանուր երկարությունը 7 կմ է‚ անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚
- Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը‚
- Մ2-Նորավան 4.3 կմ ճանապարհն ընդգրկում է Նորավան, իսկ Հ46-Խոտ 2 կմ ճանապարհը հանրապետական նշանակության Հ46 ճանապարհը կապում է Խոտ գյուղին‚
- Շիրակ-Կամո 4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է և Շիրակ և Կամո գյուղերը։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին