Հիմնանորոգման աշխատանքներ՝ Մ-2 միջպետական ճանապարհին
20-06-2023
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Երասխ բնակավայրի մոտից մինչև Սուրենավան 12.2կմ ճանապարհահատվածում ասֆալտապատումն ավարտական փուլում է, շուտով կմեկնարկեն ճանապարհի կահավորանքի և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները։ Գծանշումից և անվտանգության տարրերով կահավորումից հետո, աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից թերություններ չհայտնաբերվելու դեպքում, ճանապարհը կընդունվի շահագործման։
Այս հատվածում հիմնանորոգումը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։
Մ-2-ի մեկ այլ հատվածում՝ կմ131+500-կմ139+000, հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ 7.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Մալիշկա բնակավայրի մոտով։ Մինչև Վայք քաղաքի մուտքը՝ մոտ 3կմ, արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նախատեսվում է առաջիկա մեկ ամսում ավարտել եռաշերտ ասֆալտապատումը։
Շինարարությունն այստեղ կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակներ, հետևել ճանապարհաշինության ընթացքին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին