Ճանապարհների պաշտպանական գոտիներում ցանկացած ապօրինի միջամտություն հանգեցնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական կամ քրեական պատասխանատվության

20-06-2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ պահպանման աշխատանքների նկատմամբ պարբերաբար իրականացվող հսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածում, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման, ամբողջությամբ քանդվել են ավտոճանապարհի կողային արգելապատնեշները՝ պետությանը պատճառելով գույքային վնաս։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության տարրերին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

Հիշեցնում ենք, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են`

ա)կառուցել, վերակառուցել շենքեր և շինություններ, այդ թվում՝ ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցուղիներ, կատարել ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ, արդյունահանման աշխատանքներ.

բ)կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը.

գ)իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).

դ)տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն.

ե)կառուցել ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր և ելքեր:

 

Տեղեկացնում ենք, որ ցանկացած ապօրինի միջամտություն հանգեցնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական կամ քրեական պատասխանատվության։

 

Հ.Գ.-Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին