Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 51,74 կմ հատվածը։

Մ6-ի` Բագրատաշենից մինչև Նեղոց բնակավայր ճանապարհահատվածում շինաշխատանքներ է կատարում իտալական «Սուարդի» ընկերությունը՝ հիմնանորոգելով միջպետական ճանապարհի մոտ 28 կիլոմետրը: Ընկերությունն այս պահին կառուցում է հենապատեր, շարունակվում են հողային աշխատանքները, կատարվում է ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորում։ Ավարտվել են 14 կմ հատվածի ֆրեզավորման աշխատանքները Վրաստանի սահմանից սկսած մինչև Այրում քաղաք։ Ըստ «Սուարդիի» ներկայացուցիչ Սիֆ Աբաբասիայի՝ ասֆալտապատման աշխատանքները, նախնական տվյալներով, սեպտեմբերի կեսերից հետո նախատեսում են սկսել Բագրատաշենից։ Շինարարության ընթացքում բնակչությանը պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցնելու նպատակով «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը վերահսկելու համար ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի հետևանքով առաջացած փոսերը։

Հիմնանորոգվող միջպետական ճանապարհի մյուս հատվածներում, որտեղ աշխատանքներ են կատարում «Հորիզոն-95 ՍՊԸ և Օբերոսլեր ԿԱՎ Պիետրոս» և «Բլաք Սի Գրուփ և ԱԱԲ Պրոեկտ ՍՕԸ» համատեղ ձեռնարկությունները, կատարվում են ժայռապայթեցման, հողային, հենապատերի կառուցման, արհեստական կառուցվածքների տեղադրման, ջրահեռացման խողովակների վերակառուցման և այլ տիպի աշխատանքներ։

Շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը, ճանապարհի հիմնանորոգման ամբողջ ընթացքում հետևում է ծրագրի համապատասխանությանն ու անվտանգության նորմերի պահպանմանը։

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին