Հանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում օգոստոսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամների՝ տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Անդրեյ Գլավատսկիխի, ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ալեքսեյ Ռաշչիկովի հետ։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելությունը հայաստանյան գործընկերների հետ քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի ընթացքը։ Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։
Հանդիպման ընթացքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացվել են, որ «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունն արդեն ներկայացրել է Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծի վերջնական տարբերակը։ Այն հանրային լսումների ընթացքում քննարկվել է ազդակիր համայնքներում։ Հաշվի են առնվել համայնքների բնակիչների առաջարկները, և արդյունքում նախագծի վերջնական տարբերակն ընդունվել է համայնքների կողմից։
Վերջնական նախագիծը կդիտարկվի Ճանապարհային դեպարտամենտի կողմից, որից հետո նախագիծը կմտնի փորձաքննության փուլ։ Նախագիծը, ըստ կարգի, պետք է անցնի պետական և միջգերատեսչական փորձաքննություններ, ինչից հետո արդեն կմեկնարկի շինարարության մրցութային գործընթացը։
Կողմերն արծարծել են նաև Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության իրականացման ժամկետների հետ կապված, ինչպես նաև ֆինանսական հարցեր։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները հանդիպել են նաև ծրագրի խորհրդատուի՝ Քաջարան-Ագարակ հատվածի նախագծումն իրականացնող «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերության ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով ճանապարհահատվածի նախագծային մանրամասներին։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին