Հիմնանորոգվում է Խոր վիրապ տանող ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Հ-11, մոտեցում Խոր վիրապին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+700 հատվածը։
Ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում։ Շինարարական աշխատանքների ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ, կկատարվի կողնակների հարթեցում, ճանապարհի կահավորում և այլն։
Կապալառու կազմակերպությունն է «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն։ 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։
Ճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 74 միլիոն 990 հազար դրամ:
Վերջին նորությունները
Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ
31-01-2023Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Կարդալ ավելինԱվարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ ճանապարհի 8.7կմ երկարությամբ 2 հատվածների հիմնանորոգումը
30-01-20238.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։
Կարդալ ավելինՃանապարհներին կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ
27-01-2023Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հետադարձ կապը քաղաքացիների հետ։
Կարդալ ավելին