Կօտարվեն Բենիամինում գտնվող 76 միավոր հողամասերի որոշ հատվածներ

20-08-2022
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև շինարարության ընթացում ի հայտ եկած նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ վերակառուցվող ճանապարհահատվածի նախնական նախագծի համաձայն՝ ճանապարհահատածն անցնում էր Շիրակի մարզի Բենիամին համայնքում առկա հնագիտական վայրի տարածքով, որի վրա ազդեցություներից խուսափելու նպատակով վերակառուցվող ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ: Դրա համաձայն՝ տեղափոխվել է տվյալ հատվածում նախատեսված տրանսպորտային հանգույցի վայրը, ինչի արդյունքում փոփոխվել է վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտին։
 
Օտարման գոտու հատվածում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում գտնվող թվով 76 միավոր հողամասերի որոշ հատվածներ՝ առանց որոնց օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է հանրային գերակա շահ ճանաչել Ախուրյան համայնքի Բենիամին, Լանջիկ, Հայրենյաց, Ձորակապ, Ազատան բնակավայրերում գտնվող վերակառուցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ընդհանուրը 88 միավոր հողամասեր:
 
Վերոհիշյալ հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թ. ապրիլի 30- ը:

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին