Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

20-09-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Քննարկվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն Ասիական զարգացման բանկի հատկացրած վարկային միջոցներով իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին, մոտ 42կմ), Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի (18.7կմ) վերակառուցման, ինչպես նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածի հիմնանորոգման ծրագրերը։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հիմնականում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի աշխատանքների առաջընթացին։ Ներկայացնելով կատարված աշխատանքներ՝ նշվեց, որ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումն ավարտական փուլում է, մասնավորապես, ավարտվել է ասֆալտապատումը, մինչև տարվա վերջ կավարտվեն ճանապարհի կահավորման աշխատանքները։ Ինչ վերաբերում է Տրանշ-2-ին, ապա այստեղ առաջիկայում պայմանագիր կկնքվի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածը (կմ 29+600-կմ 37+545) վերակառուցող կապալառուի հետ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Տրանշ-2-ի 34կմ անավարտ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) վերակառուցման նպատակով հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ։
 
ԱԶԲ պատվիրակությունը կայցելի շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու կատարված և կատարվող աշխատանքներին։ Տեղի կունենան նաև առանձին հանդիպումներ մասնագիտական թիմերի հետ՝ քննարկելով ծրագրերի ֆինանսական, տեխնիկական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։
 
ԱԶԲ պատվիրակության անդամներն ընդգծեցին, որ իրենց կողմից կանեն հնարավորը՝ աջակցելու ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու հարցում։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին