Բարելավվում են վթարավտանգ կետերը

20-10-2022
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով Հ-32, Մ1-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ1 ավտոճանապարհի վթարավտանգ երեք տեղամասերում (կմ2+600-կմ3+900, կմ4+400-կմ4+980 և կմ7+380-կմ8+020) կատարվում են բարելավման աշխատանքներ։
 
Նշված ճանապարհի՝ Գյումրիում գտնվող վթարավտանգ հատվածում այժմ իրականացվում է ասֆալտապատում (մոտ 1կմ), որից հետո այն կկահավորվի անվտանգության տարրերով։ Տվյալ ճանապարհի Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերում գտնվող վթարավտանգ հատվածները կապահովվեն անվտանգության էլեմենտներով՝ ճանապարհային նշաններ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում: Որոշ հատվածներում կվերականգնվեն նաև մայթերը։
 
Վթարավտանգ տեղամասերը կամ, այսպես կոչված, սև կետերը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրում ներառելիս հաշվի են առնվել Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված վիճակագրական տվյալները ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, բացի այդ, համադրվել են նաև այլ գործոններ՝ սև կետերին հարակից բնակավայրերի բնակիչների թիվը, տվյալ հատվածներում երթևեկության ինտենսիվությունը և այլն։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին