ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

20-11-2019

Հայկական պատվիրակությունը‚ որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը‚ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը‚ նոյեմբերի 20-21-ը մասնակցում է Եվրոպական հանձնաժողովի և Լիտվայի տրանսպորտի անվտանգության գործակալության համատեղ ջանքերով Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Ներկայացվում են Լիտվայում ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացված փոփոխություններն ու գրանցած ձեռքբերումները։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին