Ավարտվել է Մ-2, Նորավան ճանապարհահատվածի վերականգնումը
20-11-2021
Ավարտվել են Մ-2, Նորավան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 5.466 կմ է (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։
Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը վատ վիճակում էին, ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին դեֆորմացված էր, որոշ տեղամասերում բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Բացակայում էին ջրահեռացման համակարգը և անվտանգության տարրերը:
Շինարարական աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, կատարել է հետևյալ աշխատանքները՝ հողային պաստառի վերականգնում, կողային առուների, կողնակների կառուցում, ճանապարհային հագուստի, ջրահեռացման համակարգի վերականգնում, գյուղամիջյան հատավծում՝ մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով, ճանապարհային նշաններով և այլն:
Շինարարական աշխատանքները կատարվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին