Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները

Նոյեմբերի 17-ին և 18-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել խորհրդակցություն‚ որի ընթացքում ներկայացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները։ Նշենք‚ որ թունելների մանրամասն հետազոտման, ինչպես նաև հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով պայմանագիր է կնքվել «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) համատեղ ձեռնարկության հետ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և ԷմՍի Մոբիլիթի Քոնսալթնթս ՋիԷմԲիԷյչ)։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների‚ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի‚ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ‚ ճանապարհաշինարարներ‚ նախագծողներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով ներկաներին կարևոր մասնագիտական քննարկմանը‚ տեղեկացրեց‚ որ թունելների վերականգնումը ներառված է ՀՀ կառավարության ծրագրում։ Նա ընդգծեց‚ որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի թունելների անվտանգության բարձրացմանը։ Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է ՀՀ մասնագիտական հանրույթին ևս ներգրավելու նախագծման փուլին՝ լսելու նրանց կարծիքները թունելների կառուցման‚ վերականգնման‚ պահպանման‚ սպասարկման ուղղությամբ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց‚ որ Դիլիջանի և Պուշկինի թունելներն այս պահին Հայաստանի ամենաերկար թունելներն են‚ որոնց վերականգնումը մեծ կարևորություն ունի ՀՀ տնտեսության‚ տրանսպորտային ենթակառուցվածքի համար։ Երկու թունելներն էլ գտնվում են միջպետական ճանապարհների վրա։ Հատկապես Դիլիջանի թունելով երթևեկությունը բավականին ինտենսիվ է‚ և երկար տարիներ չնորոգվելով՝ դրանք հայտնվել են անմխիթար վիճակում։ Պարոն Ավետիսյանը հույս հայտնեց‚ որ մասնագիտական քննարկման արդյունքում վեր կհանվեն բոլոր խնդիրները‚ ինչը կնպաստի‚ որպեսզի առաջիկա տարիներին ունենանք բարձր չափանիշներին համապատասխանող թունելներ։
Հանդիպման ընթացքում խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց թունելների և դրանց ինժեներական համակարգերի ներկա վիճակը, համապատասխանությունը Հայաստանում գործող և միջազգային տեխնիկական ու անվտանգային ստանդարտներին։ Քննարկվեցին վերականգնողական միջոցառումների տարբերակներ։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին