Ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4կմ ճանապարհահատվածի վերականգնումը

20-12-2021
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4կմ ճանապարհահատվածի վերականգնումը։
Ճանապարհը սկիզբ է առնում /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի /Հ-45/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաստակերտ բնակավայրի մուտքից, անցնում Նժդեհ բնակավայրով և հասնում Ցղունիի վերջը: Վերականգնված ճանապարհահատվածը կապում է նշված բնակավայրերը Սիսիան քաղաքի հետ: Բացի հիմնական ճանապարհից, նորոգվել է նաև Նժդեհ գյուղի՝ դեպի դպրոց տանող իջատեղը:
Վերականգնված ճանապարհահատվածի երթևեկելի մասի մոտ 1.2կմ-ն ասֆալտբետոնե ծածկով է, իսկ 4.2կմ-ն՝ ավազակոպճային ծածկով:
Մինչև նորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը գտնվում էին վատ վիճակում. բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Հողային պաստառի պարամետրերը չէին համապատասխանում նորմատիվային պահանջներին: Բացակայում էին ջրահեռացման համակարգն ու անվտանգության էլեմենտները:
Կապալառու կազմակերպության՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային հագուստը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողային առուներն ու կողնակները, գյուղամիջյան հատվածում կառուցվել են մայթեր, տեղադրվել են անվտանգության տարրեր և այլն։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին