Հիմնանորոգվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման ճանապարհի կմ144+240 - կմ148+200 հատվածը

20-12-2023
Հիմնանորոգվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ144+240 - կմ148+200 հատվածը։
 
Մոտ 4կմ ճանապարհահատվածն անցնում է Տավուշի մարզով։ Ծրագրի շրջանակում նորոգվել է ճանապարհային հագուստը՝ հիմքը‚ ծածկը‚ կառուցվել են իջատեղեր‚ մուտքեր‚ ապահովվել է ջրահեռացումը երթևեկելի մասից‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով (արգելափակոցների‚ ազդանշանային սյուների‚ ճանապարհային նշանների տեղադրում‚ գծանշում)։
 
Շինաշխատանքները կատարել է «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
 
Հիմնանորոգումը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին