Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոններին
20-12-2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։ Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված՝ շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։ Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում է շինարարության մեջ ներգրավված անձնակազմի հրահանգավորում՝ շինաշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին