Այցելություն Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատված

21-01-2019

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատված։

ԱԶԲ պորտֆելի կառավարման ավագ մասնագետ Նարենդրա Սինգրուն և տրանսպորտային գլխավոր մասնագետ Թոմաս Հերցը ծանոթացել են վերականգնվող 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին։

ԱԶԲ և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նաև Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածի շինաշխատանքներին, որոնք ժամանակավոր անհարմարություն են պատճառում բնակիչներին ու երթևեկության մասնակիցներին։ Այցելության ընթացքում շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության գրասենյակում կայացել է հանդիպում կապալառուների և տեխհսկողության խմբի հետ։ Քննարկվել են նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների առավել արագ լուծման ուղիները։

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին