Իրանի գործընկերներին ներկայացվել են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքները
21-01-2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի երեկ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում կայացած ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողովի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը ներկայացրել են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքները, ճանապարհային ոլորտի ծրագրերը, ոլորտում ներդրումային հնարավորությունները։
Համաժողովին մասնակցած իրանական կազմակերպությունների անդամները ծանոթացել են նաև ՀՀ ենթակառուցվածքային այլ ոլորտների ծրագրերին, ՀՀ գնումների համակարգին։ Իրանի գործընկերներին է փոխանցվել ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն։
Այցելություն է կայացել նաև Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածներ, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին