Աբովյանում 1.4կմ երկարությամբ փողոց է հիմնանորոգվում

21-04-2023
Հ-2, /Հ-1/ Աբովյան-Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման շրջանակում կատարվում է մայթերի սալիկապատում։
 
1.4կմ երկարությամբ ճանապարհահատվածում ասֆալտապատման և արհեստական կառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։
 
Ճանապարհի հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի։ Ծրագրի շրջանակում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ճանապարհի երթևեկելի մասը, իջատեղերը, մուտքերը։
 
Շինաշխատանքները կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել հիմնանորոգման ընթացքին, աշխատանքային հարցեր քննարկել շինարարի հետ։

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին