Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի մասնագետի հետ քննարկվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծային լուծումները
Փետրվարի 21-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը հանդիպել է Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի նախագծային բաժնի ղեկավարի տեղակալ Դավիթ Գեթսաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան պետական սահմանի անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։
Արթուր Սանոյանը և Դավիթ Գեթսաձեն անդրադարձել են կապալառուի կողմից ներկայացված կամրջի նախագծային լուծումներին, հայկական և վրացական տարածքներում հողերի օտարմանը, ենթակառուցվածքներին առնչվող հարցերի։
Արթուր Սանոյանը հետաքրքրվել է Ախալցխա-Խուլո ճանապարհի շինարարության ընթացքով, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել Հայաստանը վրացական նավահանգիստներին կապող ուղին։ Արթուր Սանոյանը վրաց գործընկերոջը ներկայացրել է նաև Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ճանապարհաշինական ծրագրերը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրերը, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ, ինչպես նաև՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը։
Դավիթ Գեթսաձեն իր հերթին ծանոթացրել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ընթացիկ ծրագրերին, այդ թվում՝ Նինոծմինդա-Ախալցխա ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին