Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի շինարարությունն ակտիվ փուլում է
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի շինարարությունն իրականացվում է 2 մասով՝ Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ նոր կառուցվող հատված և դրան հաջորդող 34կմ հատվածը մինչև Թալին։ Երկու հատվածում էլ շինարարությունն այս պահին գտնվում են ակտիվ փուլում։ Կատարվում են տարաբնույթ աշխատանքներ։ Տրանշ-2-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թվականի վերջին։
Ճանապարհի կառուցմամբ կունենանք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ճանապարհ։
8կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության բյուջեն կազմում է 21 մլն դոլար, իսկ 34կմ հատվածի շինարարության բյուջեն՝ 76մլն դոլար։
Տրանշ-2-ը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին