«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Մայիսի 20-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցան պայմանագրային բանակցություններ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի 3-րդ տարվա ճանապարհների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մրցույթի գնահատման արդյունքում առաջին տեղը զբաղեցրած կազմակերպության՝ գերմանական «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչների հետ։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա նկատեց, որ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ արդեն իսկ ունեն համագործակցության փորձ։ ՊՈԱԿ-ի ղեկավարն ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով. «Մենք անելու ենք լավագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար»։

Շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մրցույթում հաղթած կազմակերպության ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի անդամների հետ քննարկեցին պայմանագրային որոշ կետեր։

Մայիսի 21-ին կողմերը ստորագրեցին պայմանագիրը։  

 

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին