Հիմնանորոգվում է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս 4.4կմ ճանապարհը
21-05-2025
Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։
Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, այնուհետև կտեղադրվի նաև երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ), կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Ճանապարհը շրջանցում է Երևանը, և առանց մայրաքաղաք մտնելու, հնարավոր է Արմավիրից՝ Մ-5-ից այս երթուղով հասնել մինչև Արարատի մարզ։ Անբարեկարգ լինելու պատճառով վարորդները խուսափում էին անցնել այս ճանապարհով, սակայն հիմնանորոգումից հետո ակնկալվում է, որ այն կունենա մեծ ինտենսիվություն՝ որոշակիորեն բեռնաթափելով նաև Երևանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին