Հիմնանորոգվում է Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

21-06-2023
Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը՝ 1.2կմ երկարությամբ։
 
Շինարարությունը ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացնում է «Ճան շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
 
Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ծածկի քանդում, ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցում, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի երթևեկելի հատվածը, կնորոգվեն նաև ճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե կամուրջները, հիմնանորոգվող հատվածը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։ Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ բացվում են մեր անցյալի մասին պատմող նշանակալի հնագիտական շերտեր, ինչի վկայությունն է հենց կիկլոպյան ամրոցը, որը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակին։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին