Մ2 միջպետական ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքները

Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 265+000 – կմ 270+000 հատվածում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ, մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Կապալառու կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում կատարելու է հողային աշխատանքներ, գաբիոնների, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի (C1 տիպի ազդանշանային սյուների և արգելափակոցների), երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:
Հիմնանորոգումը մեկնարկել է հունիս ամսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 180 օրվա ընթացքում:
Հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 615 միլիոն դրամ։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին