Հիմնանորոգվում է Մ-4-ի՝ Դիլիջանի ոլորաններով անցնող 5կմ հատվածը

21-07-2022
Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։
Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։
Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ։
Վերջին նորությունները
Տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ
01-06-2023Բանակցությունների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը, որը հաստատման կներկայացվի ֆինանսավորող կողմին և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։
Կարդալ ավելինԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում, շինաշխատանքներով պայմանավորված, կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ
01-06-2023Ե՜վ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Կարդալ ավելինՀայտարարվել է դեպի «Մայլեռ» հանգստավայր տանող ճանապարհի կառուցման աշխատանքերի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
31-05-2023Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 9-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին