Հայտարարություն

21-07-2023

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի հիմնական տրանսպորտային ուղին է, որը կարևոր նշանակություն ունի երկրի համար ազգային և տարածաշրջանային մակարդակներում։ Հյուսիս-հարավը բաղկացած է մի քանի ճանապարհահատվածներից, և 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան հատվածը (այսուհետև՝ Ծրագիր), որը գտնվում է Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզում, դրանցից մեկն է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ծրագիրն իրականացնող կազմակերպությունն է։

Ծրագիրն անցել է Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատում (ՇՄՍԱԳ)` ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԱԶԲ-ի պահանջների և ազգային օրենսդրության համապատասխան։ Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատումն իրականացվել է երկու փուլով՝ նախնական գնահատում և գնահատում։ Նախնական գնահատման հաշվետվության հրապարակումը և հանրային իրազեկման 7 հանդիպումները տեղի են ունեցել 2022թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Համաձայն վերը նշվածի՝ պատրաստվել են Ծրագրի ՇՄՍԱԳ հաշվետվությունը և համապատասխան կառավարման պլանները:

Միջազգային բանկերի պահանջներին համապատասխան՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարում է ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին՝ 120 օրով (2023թ. հուլիսի 21-ից մինչև դեկտեմբերի 1-ը)։ ՇՄՍԱԳ նախագծի փաթեթը ներառում է ստորև նշված փաստաթղթերը, որոնք հասանելի են երկու լեզվով (հայերեն և անգլերեն) «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքում (armroad.am):

 

 

 

Հաշվետվություններ

Հայերեն

Անգլերեն

ՇՄՍԱԳ  -  Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցություն գնահատում

·          Հատոր 1. Ծրագրի սահմանումը

·          Հատոր 2. Կենսաբազմազանություն

·          Հավելված 1 Գլուխ 2-ի. Կենսաբազմազանություն, ելակետային վիճակի վերլուծություն, ռիսկերը, ազդեցությունների գնահատում

·          Հավելված 2. Կենսամիջավայրերի կրիտիկական գնահատում

·          Հավելված 3. Համապատասխան գնահատում

·          Հատոր 3. Ֆիզիկական միջավայր

·          Հատոր 4. Սոցիալական միջավայր

·          Հատոր 5. Գումարային ազդեցության գնահատում

·          Հատոր 6. Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Պլան (ԲՍԿՊ)

·          Հատոր 7. Եզրակացություննեպ եւ առաջարկություններ

·          Volume 1. Project Definition

·          Volume 2. Biodiversity

·          Annex 1 - Biodiversity Baseline Report to ESIA Volume 2. Biodiversity

·          Annex 2 – Critical Habitat Assessment To ESIA Volume 2. Biodiversit

·          Annex 3 – Appropriate Assessment To ESIA Volume 2. Biodiversit

·          Volume 3. Physical Environment

·          Volume 4. Social Environment

·          Volume 5. Cumulative Impact Assessment

·          Volume 6. Environmental and Social Management Plan (ESMP)

·         Volume 7. Conclusions and Recommendations 

Ոչ տեխնիկական ամփոփագիր, որն ամփոփում է ՇՄՍԱԳ-ի արդյունքները ոչ տեխնիկական լեզվով

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/Armenia_S-K_Road_NTS_14Jun2023_ARM.pdf

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/Armenia_S-K_Road_NTS_14Jun2023_ENG.pdf

Շահառուների ներգրավման պլան, որն ուղղորդում է տեղեկատվության հրապարակումը և Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ բովանդակալից ներգրավվածությունը, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմը

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/S-K%20Road_SEP_16.05.2023_ARM.pdf

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/S-K_Road_SEP_16.05.2023_ENG.pdf

Տարաբնակեցման Շրջանակ (ՏՇ), որն ուղղորդում է Ծրագրի հետևանքով ֆիզիկական և տնտեսական տեղաշարժի, հողի ձեռքբերման, փոխհատուցումների և ապրուստի միջոցների վերականգնման հետ կապված հարցերը

https://armroad.am/uploads/Social/Social/Armenia_SK_Road_Resettlement_Framework_27Jun23_ARM.[1].pdf

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/Armenia_SK_Road_Resettlement_Framework_27Jun23_ENG.pdf

Կենսաբազմազանության միջոցառումների պլան (ԿՄՊ), որը հստակեցնում է այն գործողությունները, որոնք կարող են օգնել ապահովել հատուկ պահպանման արժեք համարվող պոտենցիալ ազդեցության ենթարկված կենսամիջավայրերի և տեսակների պահպանումը կամ բարելավումը

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/S-K_BAP_20Jul23_ARM.pdf

https://armroad.am/uploads/env/Sisian-Kajaran/S-K_BAP_20Jul23_ENG.pdf

Բնապահպանական և սոցիալական միջոցառումների պլան (ԲՍՄՊ), որը պարունակում է Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններ՝ միջազգային վարկատուների պահանջներին համապատասխան

https://armroad.am/uploads/env/env/Armenia_S-K_Road_ESAP_27.06.2023_ARM.pdf

https://armroad.am/uploads/env/env/Armenia_S-K_Road_ESAP_27.06.2023_ENG.pdf

 

 

 

Շահառուները կարող են ծանոթանալ հրապարակված հաշվետվություններին և հրապարակման ժամանակահատվածում հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ հետևյալ անձանցից՝   

 

Արթուր Սանոյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Կառավարական 3-րդ մասնաշենք, Հանրապետության հրապարակ, Երևան 0010, Հայաստան

Էլ. Հասցե՝ artur.sanoyan@armroad.am

Հեռ.՝ +374 10 51-13-91 (213), +374 95 111 537

 

Ինեսա Զարգարյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Կառավարական 3-րդ մասնաշենք, Հանրապետության հրապարակ, Երևան 0010, Հայաստան

Էլ. Հասցե՝ inesa.zargaryan@armroad.am

Հեռ.՝ +374 10 51-13-91 (289),  +374 94 134 237

 

 

Արտակ Տեր-Թորոսյան

ATMS Solutions ՍՊԸ (ՇՄՍԱԳ կոնսուլտանտ, ազգային համակարգող)

Գրիբոյեդովի 11, Երևան, Հայաստան

Էլ. Հասցե՝ artak.ter-torosyan@atms.am

Հեռ.՝ +37499 10 94 95

 

Հրապարակման շրջանում, հանրային իրազեկման հանդիպումներ տեղի կունենան Երևանում, Սիսիանում, Քաջարանում և Ծրագրի իրականացման տարածքի մի քանի վարչական շրջաններում (Սիսիան և Քաջարան համայնքներում)։ Ծրագրված հանդիպումների մասին տեղեկություններ կհրապարակվեն նախապես։



 

 

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել է Գեղարդ տանող ճանապարհը

10-12-2024

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին

Կկառուցվի Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև

07-12-2024

Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին ճանապարհի թունելը

04-12-2024

Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։

Կարդալ ավելին