Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան

21-07-2025
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան։ Կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները՝ բետոնե հենապատերի կառուցում՝ 4200խմ ծավալով և շուրջ 600 գծամետր երկարությամբ, ցայսօր հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.2 մլն խմ, շինարարություն է իրականացվում նախատեսված կամուրջներից 14-ի վրա, այդ թվում արդեն իսկ կատարվել են 17.5խմ բետոնացման աշխատանքներ։ Առաջին թունելի հորատումը գրեթե արվարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի հորատման նախապատրաստման աշխատանքները։ Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը։ Ընթացքի մեջ են նաև այլ բնույթի աշխատանքներ։
 
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին