Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։
Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:
Ստեփան Մաչյանը‚ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համար‚ մեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։ «Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու‚ ամրապնդելու հարցին‚ քանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանից‚ թե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում։ Եվ ճանապարհային դեպարտամենտն ունի բոլոր հնարավորություններն ինստիտուցիոնալ կառույցի դերում հանդես գալու համար»‚- նշել է պարոն Մաչյանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նորանշանակ ղեկավարին մանրամասնորեն ներկայացրել են իրենց գործունեությունը‚ ծրագրերն ու խնդիրները։
Պարոն Մաչյանը հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին