Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

21-11-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել փոփոխել իրականացվող աշխատանքների տեխնիկան ու մեթոդաբանությունը։
Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները Հակոբ Արշակյանին ներկայացնելով իրավիճակը՝ նշել են, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։
Չինական կողմի պատասխանատուներն էլ մանրամասնել են բոլոր այն քայլերը, որոնք կատարվում են շինարարության տեմպերն արագացնելու և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ պահպանելով նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվային պահանջները և բարձրորակ ճանապարհ կառուցել։
Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ Հյուսիս-հարավի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Վերջին նորությունները
Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելին